երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Այո, գալու է ժամը և վերադարձվելու են ՀՀ-ից թալանված բոլոր գույքերը, միջոցները. Հակոբ Արշակյան

Այո, գալու է ժամը և վերադարձվելու են ՀՀ-ից թալանված բոլոր գույքերը, միջոցները. Հակոբ Արշակյան

ԱԺ-ում քննարկում են ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու հարցը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթից հետո, որը հայտարարեց՝ գալու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տալու ժամանակը, արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Այո՛, պատասխանատվության ժամը գալու է ու եկել է», - հայտարարեց Արշակյանը:

Նա նշեց, թե ընդդիմությունը թիրախավորել է երկու ուղղություն։ Առաջինը վարկային միջոցներով ձեռք բերված գույքը պետական պաշտոնյաներին որպես 100 հազարավոր դոլարների ունեցվածք վերագրելն է:

«Ո՞ւմ հայտնի չէ, որ  ժամանակակից բանկային համակարգում, չունենալով 100 հազար դոլար, կարելի է  ձեռք բերել գույք, որը քեզ չի պատկանում, բայց ունես 100 կամ 200 հազար  դոլարի 10 տոկոսը կանխավճարի տեսքով ու ստաբիլ եկամուտ: Դա բերել ու ներկայացնել, որ  պաշտոնյան  ձեռք է բերել 100 հազար դոլարանոց սեփականություն, կարծում եմ, իրականությունից կտրված է, սին է», - ասաց Արշակյանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝  ընդդիմությունը սրանով փորձում է զուգահեռ տանել տարիներով ՀՀ պետական  բյուջեի հաշվին հարստացած ու տասնյակ միլիոնավոր դոլարների գույքեր ու այլ միջոցներ ձեռք բերած «թալանչի պաշտոնյաների» հետ:

«Երկրորդ բանը, որ տեղի է ունենում, թիրախավորվում է դատական համակարգը, այնտեղ, որտեղ տասնյակներով քննվում են ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված հարցեր։ Հետևությունները թողնում եմ մեր հայրենակիցներին: Այո՛,  գալու է ժամը ու, այո՛, վերադարձվելու են թալանված բոլոր գույքերը», - ընդգծեց Արշակյանը:

  • Կիսվել: