Այնպես է ստացվում, որ նրանք գալիս են այն պահին, որ՝ վայ բոլոր ծառերը կտրեցին. Տիգրան Ավինյան
«Հիշում ենք չէ՞, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պրոցեսում լսումներին մեր բոլոր ակտիվ քաղաքացիներին, բլոգերներին, քննադատներին հրավիրեք»,-Երևանի Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով Բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանին։
Նրա խոսոքով, մինչև ծառերի փոխարինումը հրավիրվածները պետք է ներկա գտնվեն փաստացի, ռեզիստոգարաֆով տեղատեսության գործընթացին։
«Ուղղակի ներկա լինեն, տեսնեն, թե որ ծառերն են փոխարինվում, որոնք պահպանվում և հիմնավորումներին տեղեկանան, որովհետև միշտ այնպես է ստացվում, որ նրանք գալիս են այն պահին, որ՝ վայ բոլոր ծառերը կտրվեցին»-ասաց Ավինյանը՝ հավելելով.
«Եկեք սկզբում նայեք, կարողա ա դուք էլ եք համաձայնում»։
Սիրարփի Հայկազյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Կոմիտաս պողոտայի ՇՄԱԳ-ի լսումներն էր և ավագանու անդամներին տեղկացրել են, որ կհրավիրեն իրենց և քաղակտիվիստներին ներկա գտնվել ծառերի փոխարինման աշխատանքներին։
«Այդ աշխատանքը մաքսիմալ թափանցիկ անցկացրեք, որպեսզի մանիպուլյացիայի, որևէ տեսակի անհասկացվածության տեղ չթողնեք»,-ասաց Ավինյանը։


