ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այն թեզը, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղի հարցից, կեղծ և անամոթ սուտ է․ Հռիփսիմե Գրիգորյան

Այն թեզը, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղի հարցից, կեղծ և անամոթ սուտ է․ Հռիփսիմե Գրիգորյան

Շարունակել խոսել նույն կերպ, նույն բառապաշարով, ինչ մինչև 44-օրյա պատերազմը, հավասարազոր է ուղղակիորեն անտեսել իրողությունները, որոնք հղի են մեծագույն ռիսկերով, դրանք ոչ թե պետք է անտեսենք և միջազգային հանրության համար անհասկանալի լեզվով ուղերձներ հղենք, այլ ընդհակառակն՝ կառավարենք դրանք։ Այս մասին իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում ՔՊ խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը։

Նա շեշտել է, որ Հայաստանը պետք է անի երկու բան. մի կողմից դաշնակցի միջազգային հանրության հետ, և երկրորդը՝ հզորացնի պաշտպանական կարողությունները և ուժերի բալանս ստեղծի, որը պետք է զսպող գործոն դառնա Ադրբեջանի համար։  Պատգամավորը նշել է, որ ՀՀ կառավարությունը ոչ միայն ֆինանսական առումով է մեծ գումարներ նախատեսում գալիք տարվա պաշտպանական ոլորտի համար, այլ նաև համագործակցում է միջազգային գործընկերենրի հետ։

Գրիգորյանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցին։

«Այժմ փորձ է  արվում դաշտ մղել այն կեղծ թեզը, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղի հարցից կամ ՀՀ-ն Արցախի համար բեռ է, սա անամոթ և կեղծ թեզ է, ես ավելի քան վստահ եմ, որ մեր քաղաքացիները գիտեն՝ որն է  իրականությունը, իսկ իրականությունները գործողություններն են, օրինակ՝ գալիք տարվա մեր բյուջեից Արցախին հատկացվող 144 մլրդ դրամը»,- նշել է պատգամավորը։

  • Կիսվել: