շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այն ոլորտները, որտեղ իշխանություններն ամբողջական ազդեցություն ու իշխանություն չունեն, փորձում են քանդել․ Լևոն Քոչարյան

Այն ոլորտները, որտեղ իշխանություններն ամբողջական ազդեցություն ու իշխանություն չունեն, փորձում են քանդել․ Լևոն Քոչարյան

Մայր Աթոռի դիմաց այս պահին ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի ակցիա է տեղի ունենում։ Ակցիայի մասնակիցների մեջ է նաև ՀՀ երկրորդ նախագահի որդի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Այն ոլորտները, որտեղ իշխանություններն ամբողջական ազդեցություն ու իշխանություն չունեն, փորձում են քանդել և իրենց համար նպաստավոր մարդկանց ունենալ այդտեղ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

«Եկեղեցին կառույց է, որը կարող է իրենց հակառակվել, խոսք ասել, ինչպես տեսանք Արցախի հետ կապված հարցերում։ Նրանք մարդկանց մեջ մտցրել են, որ իրենք չպետք է խոսեն քաղաքականությունից։ Հիմա, եթե մենք խոսում ենք մեր երկրի ապագայից, Արցախից, մեր պատմական իրավունքներից, արդյո՞ք դա քաղաքականություն է, ի վերջո այս ամեն ինչի մասին է եկեղեցին խոսում։ Ի՞նչ անեն, չխոսե՞ն այդ թեմաներից։ Այս դեպքում չխոսելն է սխալ»,- ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: