շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այն ինչը գտնվում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված  սահմաններից ներս ՀՀ-ինն է․ Արթուր Հովհաննիսյան

Այն ինչը գտնվում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված  սահմաններից ներս ՀՀ-ինն է․ Արթուր Հովհաննիսյան

«Չխճճելու և չշփոթելու համար կարևոր է ֆիքսել հետևյալ սկզբունքը՝ այն ինչը գտնվում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված  սահմաններից ներս ՀՀ-ինն է, և  որևէ մեկը չի պատրաստվում և չի կարող հանձնել որևէ հողակտոր։ Ինչը դուրս է գտնվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից,  ուրեմն դուրս է գտնվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։   

Անդրադառնալով երեկ ԱԺ-ում վարչապետի հնչեցրած մտքին, որ դեռ չկան սահմանագծման և սահմանազատման աշխատանքների հիմքում դնելու համար որոշված քարտեզներ չկա, նա նշեց․ «Ինչ վերաբերում է չհամաձայնեցված քարտեզներով սահմանազատման և սահմանագծման գնալուն, նախ վարչապետն ինքն է նշել, որ քարտեզն ինքնին մեր առաջին տպավորությամբ քարտեզը չէ, որ, օրինակ՝  մի թվականի քարտեզ պետք է լինի․  տարբեր թվականների քարտեզներ գոյություն ունեն, տարբեր թվականների իրավական հիմքեր  և որոշումներ գոյություն ունեն, որով ձևավորվել են հանրապետությունների սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրով պետք է դառնան մեր պետական սահմանները։ Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում հասցեագրվում են այս հարցերը»,-նշեց Հովհաննիսյանը նաև հավելեց, որ գործընթացում կան տարբեր ռիսկեր ու մարտահրավերներ։ 

  • Կիսվել: