հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այդ պատգամավորների այսօրվա աշխատանքը մեղմ ասած ոչ լեգիտիմ է․ Ալեն Սիմոնյանը՝  «Իմ քայլը» լքած պատգամավորների մասին

Այդ պատգամավորների այսօրվա աշխատանքը մեղմ ասած ոչ լեգիտիմ է․ Ալեն Սիմոնյանը՝ «Իմ քայլը» լքած պատգամավորների մասին

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այլևս անհնար է համարում այն պատգամավորների հետ աշխատանքը, ովքեր լքել են Իմ քայլը դաշինքը:

Այսօր լրագրողների հետ զրույցում նա անգամ հայտարարել է, որ այդ պատգամավորների այսօրվա աշխատանքը մեղմ ասած ոչ լեգիտիմ է համարում, քանի որ ընտրվել են այն ցուցակով, այն տրամաբանության մեջ, որտեղ Նիկոլ Փաշինյանն է ղեկավար եղել:

Ինչ վերաբերում է մնացածին, Սիմոնյանն ասել է, որ մեծ մասն ամենայն հավանականությամբ շարունակելու են իրենց աշխատանքը, մի մասը կարող է շարունակել աշխատել գործադիրում:

  • Կիսվել: