կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Այդ հարցը չենք քննարկել և ասեկոսեներ չենք մեկնաբանում»․ Լավրովը՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների ստեղծման մասին

«Այդ հարցը չենք քննարկել և ասեկոսեներ չենք մեկնաբանում»․ Լավրովը՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների ստեղծման մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմական բազաների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունները ՝ դրանք որակելով ասեկոսեներ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք այդ հարցը չենք քննարկել և ասեկոսեներ չենք մեկնաբանում», - ասել է ՌԴ ԱԳՆ նախարարը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև Շուշիում ստորագրված հռչակագրի շրջանակներում կարող է Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա ստեղծվի։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: