չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այդ հանցագործները երբեք չեն հաղթի Արցախին, երբեք. Սեմյոն Բաղդասարով

Այդ հանցագործները երբեք չեն հաղթի Արցախին, երբեք. Սեմյոն Բաղդասարով

Պետդումայի նախկին պատգամավոր, ռազմական փորձագետ Սեմյոն Բաղդասարովը՝ Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդաշարի ընթացքում նշել է, որ ադրբեջանական բանակը, որը բազմիցս գերազանցում է Ղարաբաղի բանակին, Թուրքիայի ռազմաօդային ուժերի, նրա հատուկ նշանակության ջոկատների օգնությամբ, ահաբեկիչ ավազակների օգնությամբ, չեն կարող հաղթել ղարաբաղյան ոչ մեծ ջոկատներին:

«Լեռնային Ղարաբաղը ռուսամետ տարածաշրջան է ոչ միայն Հարավային Կովկասում, այլ ամբողջ Կովկասում: Հենց այս տարածաշրջանը, որի բնակչությունը կազմում էր 120 հազար մարդ, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տվեց այնպիսի զորահրամանատարներ, Խորհրդային Միության հերոսներ, որոնց չտվեցին ամբողջ հանրապետությունները։

Միայն Չարդախլու գյուղը երկու մարշալների, 12 գեներալների, 154 ավագ սպաների, Խորհրդային միության 7 հերոսների հայրենիքն է: Նման բան չկա ամբողջ աշխարհում: Այցելեք «Էրմիտաժ» և կտեսնեք Ռուսաստանի մեծ ռազմական առաջնորդների դիմանկարները, այդ թվում` արցախահայ Վալերիան Մադաթովի դիմանկարները, ականավոր ռազմական առաջնորդի, որը հսկայական դեր խաղաց Ռուսական կայսրության անվտանգության ապահովման գործում:

Այդ հանցագործները երբեք չեն հաղթի Արցախին, երբեք։ Մեր համբերությունն ավարտվեց»,- ասել է փորձագետը։

Սեմյոն Բաղդասարովը կոչ արել է համաշխարհային հանրությանը դադարեցնել մանևրելը. «Ով ահաբեկիչներին Հարավային Կովկաս կանչեց, նա էլ Ռուսաստանի թշնամին է, որովհետև նա նրանց կանչել է մեր սահմաններ և բավական է մանևրել, ժամանակն է արդեն խելքի գալ»։

  • Կիսվել: