հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Այդ ցորենի թեփը կարող են տալ խոզերին, այդ խոզի միսը ձեր առաջնորդը չի՞ ուտելու. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Այդ ցորենի թեփը կարող են տալ խոզերին, այդ խոզի միսը ձեր առաջնորդը չի՞ ուտելու. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Խաղաղությունն այն է, որ Հայաստան գնացք է մտել Ադրբեջանի տարածքով ու բերվել է ցորեն։ Այդ ցորենի մի մասը կարող են հավերին տալ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, դիմելով ընդդիմությանը, ասել է. «Այդ հավի ածած ձուն մեր երեխեքը չեն ուտելո՞ւ, այդ հավի միսը մեր երեխեքը չեն ուտելո՞ւ, թեփը կարան տան խոզերին, այդ խոզի միսը ձեր առաջնորդը չի՞ ուտելու, թե ինքը խոզի միս չի ուտում»։

Փաշինյանը հավելել է, որ խաղաղությունն այն է, որ 1 տարի 8 ամիս ՀՀ սահմաններում փոխհրաձգությունից զինվոր չի զոհվում և սահմանամերձ բնակավայրերում արդեն երեք ամիս կրակոցների ձայն չի լսվում։

  • Կիսվել: