ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Այց ջերմոցային տնտեսություններ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերություններ. Սյունիքի մարզպետի շրջայցը համայնքներում

Այց ջերմոցային տնտեսություններ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերություններ. Սյունիքի մարզպետի շրջայցը համայնքներում

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 21-ին այցելել է Սիսիան համայնքի Ույծ, Իշխանասար եւ Շաքի բնակավայրեր։ Հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
Մարզպետը շրջել է գյուղերի թաղամասերում, այցելել դպրոցներ, հանդիպել վարչական ղեկավարներին, զրուցել բնակիչների հետ՝ լսելով նրանց մտահոգությունների եւ գյուղի խնդիրների մասին։
 
Ույծում մարզի ղեկավարն այցելել է նաեւ գործող ջերմոցային տնտեսություններ, Իշխանասարում՝ ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվող «ԱՆԴ» ՍՊԸ, ծանոթացել նրանց գործունեությանն ու արտադրության ծավալներին։
 
 
 
 
 

  • Կիսվել: