ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այ ընկեր, Երուսաղեմի մեկ քառորդն էլ է հայկական, մենք իրավական կարգավիճակի մասին ենք խոսում. Վահագն Ալեքսանյանը՝ Սերժ Սարգսյանին

Այ ընկեր, Երուսաղեմի մեկ քառորդն էլ է հայկական, մենք իրավական կարգավիճակի մասին ենք խոսում. Վահագն Ալեքսանյանը՝ Սերժ Սարգսյանին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում աբդրադարձել է այսօր ՀՀԿ համագումարի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն մտքին, համաձայն որի՝ նա ասել է, որ իրենք թողել են այնպիսի բանակցային ժառանգություն, որով Արցախը մնում էր հայկական: 

Ալեքսանյանն այս առնչությամբ գրել է. ՛՛Սերժն ասում է ՝ մենք թողել ենք մի բանակցային ժառանգություն, որով Արցախը մնում էր ՀԱՅԿԱԿԱՆ։

Չեմ անդարդառնա ընդհանուր խոսքին, դրա հակասություններին հենց Սերժի՝ 2018-ին ԱԺ-ում ունեցած ելույթի հետ, միայն մի դիտարկում կանեմ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ձևակերպումը էնքան լղոզված է բանակցային գործընթացների նկարագրության պրիզմայից, որ ակամայից հարկ ես համարում հիշեցնել, որ այ ընկեր, Երուսաղեմի մեկ քառորդն էլ է ՀԱՅԿԱԿԱՆ։ Մենք էստեղ իրավական կարգավիճակի մասին ենք խոսում։

Հարկ եմ համարում նաև հիշեցնել, որ վարչապետը օրերս հայտարարել էր, որ 2018 թվականի դրությամբ առկա բանակցային բովանդակությամբ Արցախը չուներ Ադրբեջանի կազմում չգտնվելու որևէ տեսական կամ գործնական հեռանկար՛՛։

 

 

  • Կիսվել: