ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ավստրիայի, Ռումինիայի և Լիտվայի ԱԳ նախարարները կժամանեն Հայաստան

Ավստրիայի, Ռումինիայի և Լիտվայի ԱԳ նախարարները կժամանեն Հայաստան

Տարածաշրջանային այցի շրջանակներում Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հունիսի 25-ին կժամանեն Հայաստան։ 

Նշյալ այցը լիազորված է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից և նպատակ ունի վերահաստատելու տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու ԵՄ պատրաստակամությունը:

  • Կիսվել: