կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ավինյանի գրասենյակի ղեկավարը դուրս է գալիս աշխատանքից եւ ՔՊ֊ից

Ավինյանի գրասենյակի ղեկավարը դուրս է գալիս աշխատանքից եւ ՔՊ֊ից

Փաշինյանի աղմկահարույց գրառման պատճառով Ավինյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքից ազատման դիմում է գրել, նաև դուրս է գալիս ՔՊ կուսակցությունից։

Սիսեռյանի գրառման մեջ ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ

1-Աշխատանքից ազատման դիմում գրել

2-Դադարեցնել անդամակցությունս Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը

Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար»։

  • Կիսվել: