Ավելի քան մեկ տարի է ես ոչ մի կուսակցության չեմ սատարում և չեմ կարծում, որ մարդկանց անցած ուղին մեկ վայրկյանում պետք է դնել․ Առուշ Առուշանյան
Ավելի քան մեկ տարի է ես ոչ մի կուսակցության չեմ սատարում և չեմ կարծում, որ մարդկանց անցած ուղին մեկ վայրկյանում պետք է դնել, քննարկել։
Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում իր անձի շուրջ քննարկումներին և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կողմից իրեն ուղղված քննադատություններին։
«Իմ հայացքներում ոչինչ չի փոխվել, ես Հայաստանի Հանրապետության համար պատրաստակամ մարդ եմ ու իմ պետության կողքին կանգնած եմ։ Ինչ վերաբերվում է իշխանությունների հետ համագործակցությանը, նույնիսկ, երբ ես եղել եմ կալանավայրում, համայնքապետարանը համագործակցություն է ունեցել իշխանությունների, դա ոչ մի կապ չունի նրա հետ, ինչի համար ինձ քննադատում են»,- ասաց Գորիսի քաղաքապետը։
Նա նշեց, որ իշխանությունների կողմից ևս որևէ սուբյեկտիվ վերաբերմունք չի նկատել Գորիս համայքում իրականացվող ծրագրերի հարցում։