Ավանեսյանի երկու տեղակալներն աշխատանքից ազատվել են. Նանուշյանն ու Խարազյանը վերանշանակվել են
Առողջապահության փոխնախարարներ Լևոն Հակոբյանն ու Արմեն Գասպարյանն ազատվել են պաշտոնից։ Որոշումները ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեկ այլ որոշմամբ էլ Լենա Նանուշյանն ու Սամվել Խարազյանը նշանակվել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում։



