ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Աճառյան փողոցում բախվել են Land Rover-ը, Nissan-ը, Honda-ն, Opel-ը. կա 5 վիրավոր

Աճառյան փողոցում բախվել են Land Rover-ը, Nissan-ը, Honda-ն, Opel-ը. կա 5 վիրավոր

Մայիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Աճառյան փողոցի թիվ 33/6 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Վահե Սաղաթելյանի վարած Honda մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Նորայր Խաչատուրյանի վարած Nissan մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 41-ամյա Արթուր Հակոբյանի վարած Land Rover մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Գևորգ Պողոսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գ. Պողոսյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Անաստասիա Մաքսիմենկոն, Honda-ի վարորդ Վ. Սաղաթելյանը, նրա ուղևոր, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 19-ամյա Ն. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, իսկ Land Rover-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 54-ամյա Արմեն Վարդումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: