շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Աշոտ Կարապետյանը «Մարտի 1-ի» գործով հարցաքննվել էր․ գլխավոր դատախազ

Աշոտ Կարապետյանը «Մարտի 1-ի» գործով հարցաքննվել էր․ գլխավոր դատախազ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը «Մարտի 1-ի» գործով որպես վկա հարցաքննվել էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Որպես այդ պահին որոշակի աստիճան ունեցող ոստիկանության աշխատակից, որպես վկա հարցաքննվել է այդ գործով»,-նշեց Արթուր Դավթյանը:

Նշենք, որ Աշոտ Կարապետյանը մահացել է երեկ` ՌԴ Պյատիգորսկ քաղաքում գարեջրի մասնավոր գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Պայթյունի պատճառ էր դարձել տեխնոլոգիական գործընթացի խաթարումը:

 

  • Կիսվել: