ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աշխատանքից հեռացրեք բոլորին. Քրիստինե Պողոսյանի խորհուրդը՝ Գագիկ Ծառուկյանին

Աշխատանքից հեռացրեք բոլորին. Քրիստինե Պողոսյանի խորհուրդը՝ Գագիկ Ծառուկյանին

Երբ տեղեկություն են տրամադրում պարոն Ծառուկյանին միտումնավոր, թե գիտելիքների պակասից, որի հրապարակման արդյունքում մեղմ ասած անհարմար իրավիճակի մեջ է հայտնվում այդ մարդը, եւ ստացվում է, որ չի տիրապետում իրավիճակին: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ դիմելով ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին:

«Ես բարեկամաբար խորհուրդ եմ տալիս պարոն Ծառուկյանին աշխատանքից հեռացնել գրանցված ու չգրանցված բոլոր այն մարդկանց, ում ինքը վճարում է, որովհետեւ իր փողերը վատնվում են: Իզուր գումար եք տալիս, պարոն Ծառուկյան»,- ավելացրել է պատգամավորը:

Պատգամավորն անդրադարձավ այսօր Ծառուկյանի կողմից հրապարկված փաստաթղթին.

«Ուրեմն ԱՊԶ-ն, ասել է թե՝ ճարտարահատակագծային առաջադրանքը  տրվում է նախագծին: Ոչ ոք նախագծին թույլտվություն չտալու իրավունք չունի: Այդ նույնն է, որ մարդուն ասես՝ չեմ տեսնում ինչ ես սարքում, բայց թույլ չեմ տալիս: Պետք է թույլտվություն լինի նախագծի, նախագիծը լինի եւ արդեն նախագծի հիման վրա պարզ լինի, կարելի՞ է շինթույլտվությունը տալ, թե չի կարելի: ԱՊԶ-ն դրական արդյունք է ստացել, իսկ այն, ինչ դրանից հետո է եղել, այլ է: Ի դեպ, հոկտեմբերի 30-ին բացասական եզրակացություն է ստացել տեսչական մարմնում, ինչի պատասխանը դուք այդպես էլ չեք վերցրել: Այս ամենի արդյունքն է նաեւ, որ Կոտայքում, Աբովյան քաղաքում 13 շենքեր ապօրինի կառուցվել են եւ հիմա դատական պրոցեսի մեջ են: Դրա արդյունքն է, որ Հրազդանի ճոպանուղու հետ այդքան խնդիրներ են ու էլի դատական գործեր են: Պարոն Ծառուկյանի փողերն իզուր քամուն եք տալիս: Այդ մեծ բանակն աշխատանքից հանեք եւ մի նորմալ մարդ աշխատանքի ընդունեք»:

  • Կիսվել: