հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ոչ թե Ծառուկյանը, այլ քաղաքապետը  չի տիրապետում ինֆորմացիային. Ծառուկյան

Ոչ թե Ծառուկյանը, այլ քաղաքապետը չի տիրապետում ինֆորմացիային. Ծառուկյան

«Ես ինչ ասել եմ, որևիցե սխալ բան չեմ ասել, իրականությունն եմ ներկայացրել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկաբար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր՝  Աբու Դաբիի թագաժառանգը և «Ռոտանա» ցանցի տերը ցանկանում էին Երևանում հյուրանոց  և հիվանդանոց հիմնել, բայց քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից հիասթափված հեռացավ, նույնը։

Հայկ Մարությանն էլ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ներդրողներին ասել է՝ կարող են ցանկացած դիմումով ներկայանալ, սակայն, ըստ նրա, մինչև օրս ոչ մի գրավոր դիմում չեն ստացել։  «Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետև Ձեր հյուրանոցի կառուցումը կասեցվել է ձեր հարևանի դատարան դիմելու պատճառով: Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, կասեցրել է այդ շինարարությունը»,- ասել է նա։

Քաղաքապատեին  ի պատասխան՝ Ծառուկյանը նշեց. «Հարգելի քաղաքապետին ուզում եմ ասել՝ ինքը մի պահ պատկերացնի, որ Երևանի քաղաքապետարանը ոչ թե թատրոնի շենք է, այլ հիշի քարոզարշավի ժամանակ երևանցիներին տրված խոստումները և աշխատի դրանք կատարել։ Ծառուկյանն ամեն ինչի տիրապետում է, ամեն ինչ գիտի, ամեն ինչ խոսում է իրականապես։ Ոչ թե Ծառուկյանը, այլ ինքը չի տիրապետում»։

Այնուհետև նա լրագրողներին ցույց տվեց Երևանի քաղաքապետի ստորագրությամբ Աբովյան փողոցում «Կեմպինսկի» հյուրանոցի շինթույլտվության փաստաթուղթը:


  • Կիսվել: