ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Աշխատանքային խորհրդակցություն Հակակոռուպցիոն կոմիտեում

Աշխատանքային խորհրդակցություն Հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների ղեկավար կազմի և ծառայողների հետ: Խորհրդակցության շրջանակներում քննարկվել են համապատասխան ստորաբաժանումների գործունեության արդիականացմանը, տեխնիկական վերազինմանն ու արդյունավետությանը վերաբերող օրակարգային հարցեր։

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Կոմիտեի նախագահը օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների երեք ծառայողի պարգևատրել է մեդալներով՝ օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, մասնագիտական բարձր պատրաստվածության, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքային գործունեություն ծավալելու համար:

  • Կիսվել: