Աշխարհում տիրող իրավիճակն ու ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները, պետք է ստիպեն գտնել մարդկանց կյանքերը փրկելու առավել արդյունավետ ճանապարհներ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին:
«Աշխարհում տիրող իրավիճակն ու ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները, պետք է ստիպեն գտնել մարդկանց կյանքերը փրկելու առավել արդյունավետ ճանապարհներ, ծանր բյուրոկրատական մեքենան պետք է դառնա ավելի զգայուն և ճկուն, ոչ միայն արդյունավետ կերպով արձագանք ապահովելու, այլև բոլորի հանդեպ հավասար վերաբերմունք դրսևորելու առումով»,-ասել է նա: