շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնել նախագահի հետ հանդիպումից

Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնել նախագահի հետ հանդիպումից

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներից Վազգեն Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը, Վահրամ Բաղդասարյանն ու Արթուր Վանեցյանը հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ նախագահին են ներկայացրել իրենց տեսակետները:

«Խնդրեցինք, որ որպես Սահմանադրության երաշխավոր՝ իր  լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված այս արտառոց և աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորը առաջնորդվելու են պետական շահի առաջմղմամբ:

Նախագահը դեռևս շարունակում է հանդիպումների շարքը: Այդ հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի մոտեցումը»,- ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ ՀՀ նախագահը որևէ ազդակ չի տվել, լսել է իրենց և ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի:

  • Կիսվել: