կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Արթուր Վանեցյանն այցելել է ձերբակալված Մամիկոն Ասլանյանին

Արթուր Վանեցյանն այցելել է ձերբակալված Մամիկոն Ասլանյանին

ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այցելել է այսօր ձերբակալված Մամիկոն Ասլանյանին։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ի սատարումն վանաձորցի մեր հայրենակիցների ընտրության, քիչ առաջ այցելեցի ՀՀ քննչական կոմիտե և հանդիպեցի Մամիկոն Ասլանյանին։

Անընդունելի և անթույլատրելի ենք համարում Հայաստանում արդարության ու ժողովրդավարական արժեքների ոտնահարումը և քաղաքացիների ընտրության հետ հաշվի չնստելու բոլոր փորձերը։
Վանաձոր համայնքի բնակիչների կամքը սակարկման ենթակա չի կարող լինել»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ՛՛Մամիկոն Ասլանյան՛՛ կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը քիչ առաջ ձերբակալվել է:

 

 

 

  • Կիսվել: