ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արթուր Ավանեսյանին առաջադրված մեղադրանքը, հարուցված վարույթը որևէ իրավական հիմք չունեն. պաշտպան (տեսանյութ)

Արթուր Ավանեսյանին առաջադրված մեղադրանքը, հարուցված վարույթը որևէ իրավական հիմք չունեն. պաշտպան (տեսանյութ)

Արթուր Ավանեսյանին առաջադրված մեղադրանքը, հարուցված վարույթը որևէ հիմք չունեն։ Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արամ Վարդևանյանը։

«Արթուր Ավանեսյանին առաջադրված մեղադրանքը, հարուցված վարույթը որևէ հիմք չունեն։ Արթուր Ավանեսյանի գաղտնալսումից հետո հրապարակված ձայնագրությունն ակնհայտորեն կենցաղային խոսակցություն է՝ մի քանի ամսվա վաղեմության, ինչը չէր կարող հանդիսանալ կալանքի հիմք»,-նշել է նա՝ հավելելով, որ Արթուր Ավանեսյանի նկատմամբ քաղաքական կալանք է կիրառվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել է 2 ամսով։ Մինչ կալանավորվելը «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտնել էր, թե ինչի՛ համար են ուզում նրան կալանավորել:

«Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան:
Համ աշխատանք ենք ունենալու(300.000 աշխատատեղ) ,
Համ հողն ենք մեր ունենալու (Ուժեղ խաղաղություն) ,
Համ մեր տունն ենք ունենալու – (20.000 մատչելի բնակարան):

Կանդազ

Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն»,-ասել էր Կարապետյանը:

  • Կիսվել: