չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Արծվիկ Մինասյանը՝ հայտնի լուսանկարի մասին

Արծվիկ Մինասյանը՝ հայտնի լուսանկարի մասին

Լուսանկարն անհաջող ստոպ-կադրի արդյունք է և այն հետևանք է այն երկխոսության, որը տեղի ունեցավ իմ և վարչապետ Փաշինյանի միջև: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը՝ խոսելով հայտնի լուսանկարի մասին, որում երևում են ինքը, Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը:

Խոսքն այն նկարի մասին է, որը ներկայացվում էր որպես «Հրայր Թովմասյանի խոնարհում Նիկոլ Փաշինյանի առջև»:

«Երկխոսությունը ժամանակ ես հայտարարեցի «Առաջն Աստված», հետո նախագահն ասաց, որ շատ լավն էր: Իսկ երբ արդեն վարչապետն էր շնորհավորում, ասաց՝ այնքան լավն էր, որ կարո՞ղ է տեքստը փոխենք: Որպեսզի այդ ծիծաղը միջից չարտահայտվի տեսախցիկների մեջ, գլուխս թեքեցի և անհաջող կադր եղավ: Եթե տեսանյութը նայեք, կտեսնեք, որ այնտեղ որևէ նման վարքագիծ չկա, ինչի մասին փորձում են վայ քաղաքական գործիչները ներկայացնել»,-ասաց Մինասյանը:

Ըստ Մինասյանի՝ խոնարհումը, կամ գլուխ խոնարհելն առաքինության նշան է։

«Որպես կանոն ես դա անում եմ հուշարձանի, մահացածի առաջ: Չեմ կարծում, որ այդ անհաջող ստոպ-կադրը նման վարքագծի առարկա պետք է դառնա: Իսկ նման էժանագին հակաքարոզչությունը խոսում է դա անողների որակի մասին»,- ասաց Մինասյանը:

  • Կիսվել: