կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արտահերթ ընտրությունները կարող են իմաստ ունենալ, եթե դրանք կոնսենսուսային են․ Ռուբինյան

Արտահերթ ընտրությունները կարող են իմաստ ունենալ, եթե դրանք կոնսենսուսային են․ Ռուբինյան

Արտահերթ ընտրությունները կարող են իմաստ ունենալ, եթե դրանք կոնսենսուսային են և բերում են որևէ հանգուցալուծման: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակահարմարությանը:

Ռուբինյանը հիշեցրել է, որ 2020 թ. տարեվերջին իշխանությունն առաջարկեց այս թեմայով քննարկումներ սկսել:

«Եթե միայն իշխող ուժն է ուզում ընտրություններ, և ընդդիմությունն այս կամ այն պատճառներով դեմ է ընտրություններին, դա չի բերում հանգուցալուծման»,- նշեց Ռուբինյանը:

Պատգամավորը չի ընդունում գնահատականները, թե իշխանություններն են սրել քաղաքական իրավիճակը:

«Մենք մեր կողմից արել ենք քայլը, ընդդիմությանն առաջարկել ենք՝ եթե պնդում եք, որ իշխանությունները պետք է հեռանան, դրա համար կա մեկ լեգիտիմ, սահմանադրական ճանապարհ՝ ստորագրենք հուշագիր և գնանք ընտրությունների՝ առանց նախապայմանների: Երկու խորհրդարանական ուժերը մերժել են այս առաջարկը, արտախորհրդարանական ուժեի մեծ մասը մերժել են առաջարկը»,- հիշեցրեց նա:

  • Կիսվել: