Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները` հանրության դատին ներկայացնելով այն փաստացի տվյալները, որոնք առնչվում են նախապատերազմյան իրադարձություններին և կայացված որոշումներին։
Ըստ նամակագրության՝ դեռևս 2020 թվականի օգոստոս ամսին զգուշացրել է վարչապետին պատերազմի ռիսկի մասին և առաջարկել ակտիվացնել դիվանագիտական ջանքերը այն կանխելու ուղղությամբ, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ դեռևս հոկտեմբերի 3-ին առաջարկել է դիմել ՌԴ օգնությանը։ Նամակներից մեկում Փաշինյանը հարցնում է Կարապետյանին, թե որքան է հնարավորությունը, որ ՌԴ-ն կարող է Արցախը ճանաչել Հարավային Օսյայի նման։
Ըստ էության, ՀԱՊԿ-ին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստվել են այն ժամանակվա խորհրդականներ Վաղարշակ Հարությունյանի և Արշակ Կարապետյանի կողմից։ Գրում է newday.am-ը։
Նյութը` Արշակ Կարապետյանի Facebook պաշտոնական էջից













