շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանը կարևորել է Վրաստանի հետ դարավոր բարեկամության և բարիդրացիական ավանդույթների վրա հիմնված փոխգործակցության հետևողական ամրապնդումն ու խորացումը:

«Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնման և վստահության մթնոլորտը, որը նպաստում է մեր պետությունների միջև համագործակցության բազմաբնույթ հարցերի անկեղծ և կառուցողական քննարկումներին:

Համոզված եմ, որ, որպես Հայաստանի և Վրաստանի նախագահներ, կարող ենք մեր նշանակալի ներդրումն ունենալ երկու երկրների միջև հնարավոր բոլոր ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման մեջ»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: 

  • Կիսվել: