հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Արմեն Սարգսյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարին

Արմեն Սարգսյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել առկա ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղիներին: Ընդգծվել է երկրում հանդուրժողականության մթնոլորտի անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի շուրջ:

  • Կիսվել: