կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արմեն Սարգսյանն ու Վլադիմիր Վարդանյանը քննարկել են դատական օրենսգրքի փոփոխությունը

Արմեն Սարգսյանն ու Վլադիմիր Վարդանյանը քննարկել են դատական օրենսգրքի փոփոխությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին: Հանդիպմանը մասնակցել են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ինչպես նաև իրավաբաններ Նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

Քննարկվել են նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: