Արմեն Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 2-ին
Բուլղարիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանի որդին՝ Սուրեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հորս՝ Արմեն Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը տեղի կունենա Վաշինգտոն քաղաքի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում, մայիսի 2-ին ժամը 12:30:
Մայիսի 2-ին, ժամը 19:00-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ»,- գրել է նա:
Հիշեցնեն, որ Արմեն Սարգսյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն էր: