ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանը Ֆրանկ Փալոնին մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ

Արմեն Գրիգորյանը Ֆրանկ Փալոնին մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ

Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի հետ:

Հանդիպմանն ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ու դրա հետևանքների վերաբերյալ:

Զրուցակիցները նաև քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների օրակարգին առնչող հարցեր:

  • Կիսվել: