շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում Հայաստանի դեսպան

Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում Հայաստանի դեսպան

Նախագահի հրամանագրով՝ Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արմեն ԵԳԱՆՅԱՆԻՆ նշանակել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»,- նշվում է հրամանագրում։

  • Կիսվել: