չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արմեն Չարչյանի պաշտպանները՝ պատգամավորների կողմից ներկայացված միջնորդության ու ՀՔԾ-ի մասին

Արմեն Չարչյանի պաշտպանները՝ պատգամավորների կողմից ներկայացված միջնորդության ու ՀՔԾ-ի մասին

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպանական թիմի անդամներ Արամ Վարդևանյանը և Էերիկ Ալեքսանյանը հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվում է․

«Հատուկ քննչական ծառայությանը երեկ ներկայացվել է ԱԺ 7 պատգամավորների և բժշկական ոլորտում հանրային մեծ վստահություն վայելող թվով 3 բժիշկների միջնորդություն: Նշված միջնորդությունը հասցեագրված է եղել վարույթն իրականացնող մարմնին: Քրեական դատավարության օրենսգրքի տարրական նորմերի մեկնաբանման, այդ թվում 2020 թվականի փոփոխություններից ուսումնասիրման դեպքում պարզ է դառնում, որ երաշխավորության հարցը գտնվում է հենց իրենց քննության տիրույթում, քանի որ իբր վարույթն իրականացնող մարմին են: Միաժամանակ ՀՔԾ-ն տեղեկացված է նաև, որ միջնորդություն է ներկայացվել Գլխավոր դատախազին կալանավորման վերացման մասով, հետևաբար այս հայտարարության իրական նպատակը զուտ հայտարարություն անելն է:

ՀՔԾ-ն տարրական մարդկային վերաբերմունքի ու գործի նյութերի տարրական պատշաճ գնահատման արդյունքում.

1) անանուն աղբյուրի հիման վրա գործ չէր հարուցի,

2) մամուլի խոսնակին քր-դատ սուբյեկտ չէր դարձնի,

3) առողջական վիճակի վատթարացման Պրոֆեսորին չէր հանգեցնի

4) ամենակարևորը` մոնտաժված տեսանյութով մեղադրանք չէր առաջադրի: Ցանկալի կլիներ այս վիճակը բացառվեր և նման մակարդակի հանրային բանավեճ չլիներ, քանի որ նժարին արժանավոր մարդու առողջությունն է, իսկ կալանքը փաստացի վերածվել է ուղղակի` պատժի:

Հատուկ քննչական ծառայության մասով «ցանկալի կլիներ», որ դադարեցնեք խայտառակ քաղաքական հետապնդումները, այդ թվում այս գործով ծայրահեղ պրիմիտիվ ու աբուրդի հասնող քրեական դատավարության տարրական նորմերից դուրս հետապնդումը, վերադարձեք իրավական հարթություն, չնայած բոլոր դեպքերում այդպես էլ լինելու է:

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն հայտնել էր, որ կալանքը՝ որպես խափանման միջոց, փոփոխելու իրավասությունը չի պատկանում ՔԿ-ին։

  • Կիսվել: