երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արմավիրցիների կյանքը խլած ալկոհոլային թունավորման պատճառ դարձած օղուց վաճառվել է ևս 180 շիշ. Պատգամավոր

Արմավիրցիների կյանքը խլած ալկոհոլային թունավորման պատճառ դարձած օղուց վաճառվել է ևս 180 շիշ. Պատգամավոր

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն անդարդարձել է երեկ Արմավիրում ալկոհոլային խնիչքից թունավորման դեպքին։ Նա, ցանակցություն հայտնելով ահացածների հարազատներին, գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ցավով և խոր մտահոգությամբ տեղեկացա, որ տասնմեկ մեր հայրենակիցներ օղու թունավորմամբ մահացել են:

Նախ ցավակցություն եմ հայտնում մահացածների հարազատներին, բարեկամներին և ընկերներին:

Նաև տեղեկացա, որ այդ օղուց վաճառվել է ևս 180 շիշ:

Սա խայտառակ երևույթ է:

Այն անձնավորությունը, որ վաճառել է մահաբեր օղին, դա գաղտնի չի արել և տարիներով է զբաղվել այդ գործով:

Հիմա այդ մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա: Այստեղ անելիք չունե՞ն սննդի անվտանգության ծառայությունը, համայնքապետարանը, այլ պետական կառույցներ:

Կրկնում եմ, խոսքը գնում է մեր տասնմեկ քաղաքացիների մահվան մասին:

Մի՞թե մարդը մեր երկրում այդքան անպաշտպան է, և եթե դա այդպես է, ի՞նչ է դա նշանակում:

Արդյո՞ք մենք պետք է հանդուրժենք այս վիճակը:

Սա պետական և համայնքային կառավարման և վերահսկողության տոտալ բարձիթողի վիճակի մասին է խոսում:

Շատ արագ պետք է շտկել այս իրավիճակը:

 

Ցավոք, գրեթե միշտ այսպիսի տխուր հետևանքները մնում են մահացածների և կամ տուժածների ընտանիքների և հարազատների ուսերին:

Շատ արագ պետք է հաղթահարենք այս անտարբերությունը»։

Հիշեցնենք, թունավորման  ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, որից 14-ը՝ մահվան ելքով: Քննչական կոմիտեին էլ հորդորել է նույն վաճառողից գնած խմիչը չօգտագոծել և դիմել քննչական կոմիտե։

  • Կիսվել: