կիրակի, հունվար 29
29 / 1 / 2023
Արման Եղոյանը կողմ կքվեարկի ընդդիմադիրների ներկայացրած հայտարարության տեքստին, եթե նրանք Փաշինյանից ներողություն խնդրեն

Արման Եղոյանը կողմ կքվեարկի ընդդիմադիրների ներկայացրած հայտարարության տեքստին, եթե նրանք Փաշինյանից ներողություն խնդրեն

Արման Եղոյանը Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպումն այլ բառերով տեղ է գտել «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծում: Իշխանական պատգամավորը հայտարարեց, որ հենց այդ արտահայտության համար էր ընդդիմությունը մեղադրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արման Եղոյանն ասաց, որ ինքը կողմ կքվեարկի ընդդիմության նախագծին, սակայն պայմանով. «Եթե դուք պաշտոնապես գաք ձեր երկու ֆրակցիաների անունից ներողություն խնդրեք, ասեք, որ մենք սխալ ենք եղել՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն ասելու համար»:

Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային Ժողովում արտահերթ նիստ է հրավիրվել՝ «Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» օրակարգով:

Նշեց, որ Մինսկի խմբում իրենց կամքից անկախ եղել են փոփոխություններ՝ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի ֆոնին: Ըստ պատգամավորի՝ այսօր Մինսկի խմբի համանախագահողներից ամեն մեկն ունի առանձին կարծիք:

  • Կիսվել: