ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արման Բաբաջանյանը կարևոր դրվագ է բացահայտել իր և Նաիրի Հունանյանի հանդիպումից

Արման Բաբաջանյանը կարևոր դրվագ է բացահայտել իր և Նաիրի Հունանյանի հանդիպումից

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարևոր դրվագ է բացահայտել իր և Նաիրի Հունանյանի հանդիպումից: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:

՛՛Իմ և Նաիրի Հունանյանի հանդիպումից կարևոր դրվագ բացահայտեմ:

Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ից առաջ ազգի «փրկիչների» առաջնորդի [Վազգեն Մանուկյանի] հետ հանդիպումներից մեկի բովանդակության մասին պատմում էր ճիշտ այսօր Արարատում Վազգեն Մանուկյանի արտաբերած մտքի տրամաբանությամբ՝ Հայաստանը առաջ չի գնա, քանի Վազգեն Սարգսյանը ողջ է: Ահա թե ինչու պետք է տեղի ունենար պետությունը վախճանի դատապարտող ահաբեկչական ակտը:

Հ.Գ. Իմ և Նաիրիի հանդիպումը ձայնագրվել է, ներկա է եղել ԱԱԾ մեկուսարանի պետը: Ամեն ինչ արձանագրված է՛՛,-նշել է պատգամավորը:

  • Կիսվել: