չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արման Բաբաջանյանն ԱՄՆ-ում է․ Նախատեսված են հանդիպումներ հայ համայնքնի  ներկայացուցիչների հետ

Արման Բաբաջանյանն ԱՄՆ-ում է․ Նախատեսված են հանդիպումներ հայ համայնքնի ներկայացուցիչների հետ

Հանուն Հանրապետության կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը մեկնել է ԱՄՆ։ Այս մասին տեղեկանում ենք Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումից, որում ասում է․

"Այսօր ժամանել եմ Միացյալ Նահանգներ։

Նախատեսված են մի շարք քաղաքական հանդիպումներ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան ափի քաղաքական շրջանակների հետ։ Հինգշաբթի՝ հուլիսի 1-ին ժամը 19:00-ին Գլենդելի Իրանահայ միության հանդիսությունների սրահում կհանդիպեմ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո մեր ռազմավարական միակ դաշնակից սփյուռքը պետք է արագորեն վերագտնի իրեն և իր կարողությունները մեկտեղի արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանը խորը փոսից դուրս բերելու բոլոր ջանքերին։ Սա համազգային հարց է և անհետաձգելի առաջնահերթություն"։

  • Կիսվել: