երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային երթուղիների վերականգնումը կարևոր է, որպեսզի Հայաստանը զարգացման նոր հնարավորություն ստանա. Պուտինը՝ Փաշինյանին

Առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային երթուղիների վերականգնումը կարևոր է, որպեսզի Հայաստանը զարգացման նոր հնարավորություն ստանա. Պուտինը՝ Փաշինյանին

Մոսկվայում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հանդիպման սկզբում ՌԴ ղեկավարը նշեց, որ հետպատերազմական իրավիճակում կարևոր բաղադրիչ է հանդիսանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային երթուղիների վերականգնումը տարածաշրջանում, որպեսզի Հայաստանը զարգացման նոր հնարավորություն ստանա:

«Հետպատերազմական իրավիճակում կարևոր բաղադրիչ է հանդիսանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային երթուղիների վերականգնումը տարածաշրջանում, որպեսզի Հայաստանը նոր հնարավորություն ստանա երկրի զարգացման համար: Իմ կարծիքով` դա չափազանց կարևոր հանգամանք է: Այս բոլոր կապված է ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների հետ: Հուսով եմ` այսօր մեզ կհաջողվի քննարկել այդ հարցերը»,- ասել է Պուտինը:

Անդրադառնալով երկկողմ ապրանքաշրջանառությանը, նա հավելել է․

«Մենք ունենք կայուն ապրանքաշրջանառություն: Միևնույն ժամանակ անցած տարվա ընթացքում տարբեր պատճառներով՝ առաջին հերթին կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով, ապրանքաշրջանառությունը մի փոքր անկում է ապրել: Համոզված եմ, որ շատ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն վերականգնել այս ծավալը, այլև առաջ շարժվել»։

  • Կիսվել: