Արձակուրդից հետո հույժ կարևոր նախագծեր՝ ԱԺ-ոմ․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Արձակուրդից հետո իշխանությունը խորհրդարանական աշխատանքները որոշել է սկսել պետության համար հույժ կարեւոր նախագծերի քննարկմամբ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ավարտվեց պատգամավորների մեկամսյա արձակուրդը, եւ հաջորդ շաբաթվանից աշխատանքները կսկսվեն մշտական հանձնաժողովներում, իսկ սեպտեմբերի 12-ին կտրվի խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկը։
Հիշեցնենք, որ կառավարության մշակած այս նախագծով առանձնահատուկ համարանիշներ են թողարկվելու, որոնք մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ, օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ, եւ դրա տարբեր կոմբինացիաները։ Չնայած նախագծում նշված չէ, թե դրանք որքան են արժենալու, սակայն եթե մեծ պահանջարկ ունեցող համարանիշներն արժեն 8 միլիոն դրամ, ենթադրվում է, որ առանձնահատուկ պահանջարկ ունեցողներն ավելի թանկ կլինեն։»։