շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արդյունավետության համար կարևոր է նաև դատավորների բեռնաթափումը. ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյան

Արդյունավետության համար կարևոր է նաև դատավորների բեռնաթափումը. ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը: 

ԲԴԽ անդամի թեկնածուն խորհրդարանում ելույթի ժամանակ նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը իր լիազորություններն իրականացնելիս պետք է չմտնի իրավապահ մարմինների գործունեության դաշտ:

«ԲԴԽ-ն ունի որոշակի լիազորություններ, բայց այն կոչված է ապահովելու պրակտիկայի միասնականությունը, ինքը կարող է վերականգնել և պետք է վերականգնի քաղաքացիների հավատը արդարադատության նկատմամբ՝ ցույց տալով, թե ինչով են տարբերվում այդ որոշումները:

 

ԲԴԽ-ն պետք է չդառնա նաև անորոշության աղբյուր: Կարճ ասած, եթե նույն իրավախախտման համար ԲԴԽ-ն տալիս է նկատողություն, մյուս դեպքում լիազորություններն է դադարեցնում, այդ դեպքում ԲԴԽ-ն՝ որպես դատարան, դառնում է իրավական անորոշության աղբյուր»,- նշեց Խաչատուրյանը:

Խաչատուրյանի խոսքով՝ արդյունավետության համար կարևոր է նաև դատավորների բեռնաթափումը: Պետք է ուշադրություն դարձնել վեճերին, որոնք այլ լուծում չունեն, քան մեկ լուծում: Մեկից ավելի լուծում չենթադրող ընթացակարգերը չեն կարող համարվել դատարան:

  • Կիսվել: