երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան

Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան

Ցեղասպանության ժխտումը պատժվում է Քրեական օրենսգրքով, այս մասին լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին:

Նա ասաց, որ այս իշխանություններին պետք է ուղարկել իրենց տեղերը:

Սերժ Սարգսյանն նշեց, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում քաղաքակիրթ երկրների միջև:

«Մենք չգիտենք, թե հիմա ինչ սկզբունքներով է դա արվում ու արդյոք դա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է»,- ասաց նա:

Սերժ Սարգսանի խոսքով` այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության:

«Ընդհակառակը, ես տեսնում եմ, որ այդ պրոցեսը տանում է հետագա բարդությունների, խաղաղությունը, երևի, փաստաթղթով է ամրապնդվում, հետո գործողություններով իրականացվում է, իսկ մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս»,- նշեց Սարգսյանը:

Նա ասաց, թե լուծումը մեկն է` «այս մարդկանց հեռացնելը»:

«Իրենք չունեն որևէ ունակություն, որևէ գիտելիք»,- հավելեց նա:

  • Կիսվել: