կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արդարադատության փոխնախարարը և Շվեդիայի Թագավորության փոխդեսպանը կարևորել են համագործակցության ծրագրերը

Արդարադատության փոխնախարարը և Շվեդիայի Թագավորության փոխդեսպանը կարևորել են համագործակցության ծրագրերը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության փոխդեսպան, Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) պատասխանատու Կլաս Վալդենստրոմին:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել փոխդեսպանին՝ դատական և իրավական, մարդու իրավունքների պաշտպանության, պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներների բարեփոխումներին Շվեդիայի կողմից ցուցաբերված աջակցության համար:

Փոխդեսպանը կարևորել է համագործակցության ծրագրերը, մասնավորապես՝ Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի, Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ իրականացվող՝ դատավորների վերապատրաստման, Ռաուլ Վալլենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (RWI) կողմից մարդու իրավունքների կարողությունների զարգացմանն ուղղված Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագրերը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է Արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը՝ դատաիրավական, հակակոռուպցիոն, պրոբացիայի ծառայության, քրեակատարողական ծռայության ռազմավարական ուղություններով, ինչպես նաև իրականացվող թվայնացման օրակարգը: Կողմերը քննարկել են նշյալ ռազմավարական զարգացումներին և գործընթացներին Շվեդիայի Թագավորության դեսպանատան և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության կողմից երկկողմանի աջակցության հնարավորությունները, մասնավորապես դատական համակարգի բեռնաթափմանը, թվայնացմանը, պրոբացիայի շահառուների վերաինտեգրմանը, քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավմանը և արբիտրաժային կենտրոնի ստեղծմանն ուղղված գործընթացներին:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ունեցող ոլորտներում փոխգործակցության հետագա ուղիները:

  • Կիսվել: