չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արդարադատության նախարարն անդրադարձավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքին

Արդարադատության նախարարն անդրադարձավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր անդրադարձավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանի դահլիճում մահվան դեպքին: Ասաց՝ առիթ չի ունեցել ասելու՝ իր խորը ցավն է արտահայտում:

«Ցանկացած մարդու մահ ողբերգություն է, տվյալ դեպքում մենք հրապարակել ենք, որ ՔԿՀ-ում չի եղել բժշկական թեկուզ  մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել իր հետ կապված, լուրջ խնդիրներ, լուրջ բողոքներ չեն եղել, որ վերանայվի խափանման միջոցը», - կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է մյուս բոլոր կալանավորներին, ովքեր ունեն առողջական խնդիրներ, նախարարն ասաց, թե ամեն ինչ անում են, որ ոչ մի ազատազրկված անձ բժշկական խնդիրներով  չունենա պրոբլեմ:

«Մենք իրենց մասին իսկապես հոգ ենք տանում», - վստահեցրեց Անդրեասյանը:

Նա ընդգծեց՝ ցանկացած ողբերգություն պետք է ազդակ լինի բոլոր մարմիններին, այդ թվում՝ դատարաններին, էլ ավելի ուշադիր նայել, երբ բողոքներ կան ազատազրկված  անձանցից:

Նախարարը հույս ունի, որ առանձին մարդիկ չեն շահարկի կամ չարաշահի որևէ դեպք, որևէ ողբերգություն, որպեսզի «կեղծ առողջական խնդիրների անվան տակ փորձեն խուսափել արդարադատությունից»:

  • Կիսվել: