երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախյան նոր պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծումը բերելու է քաղաքականացման․ Քոչարյան

Արցախյան նոր պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծումը բերելու է քաղաքականացման․ Քոչարյան

Արցախյան նոր պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծումը բերելու է քաղաքականացման և չքաղաքականացման լավագույն մեխանիզմը նախ ինչ-որ պահ դադար վերցնելն է և դավաճաններ չփնտրելն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը հայտնեց, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը 97 էջից բաղկացած, մեծամասնության կողմից հաստատված ուղարկվել է ԱԺ նախագահին: 

«Դրանից հետո, եթե համապատասխան մարմինները տեսնեն քրեորեն հետապնդելի արարքներ կամ բացթողումներ, բնականաբար, դա կունենա հետևանք: Ես անձամբ այնտեղ տեսնում եմ թերություններ, որոնք պետք է վերացված լինեին 2016 թվականի քառօրյա պատերազմից անմիջապես հետո»,-ասաց նա:

Ըստ նրա՝ Երևանում այնպիսի տպավորություն է, որ գիտակցում չկա, որ հակառակորդի կողմից եղել է սանձազերծված պատերազմ, և այդ պատերազմի արդյունքում եղել է պարտություն:

 

  • Կիսվել: