երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախը կունենա պարենային ու էներգետիկ անվտանգության մի նոր մակարդակ. Պատգամավոր

Արցախը կունենա պարենային ու էներգետիկ անվտանգության մի նոր մակարդակ. Պատգամավոր

Արցախում ընթանում են լայնամասշտաբ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց մի մասը արդեն սկսված է, մի մասը նախագծային փուլում է, արդյունքում Արցախը կունենա պարենային ու էներգետիկ անվտանգության մի նոր մակարդակ, նոր ճանապարհներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Տիգրան Կարապետյանը` ամփոփելով «Իմ քայլը» խմբակցության վերջին այցը Արցախ:  

Ըստ նրա` առաջնագծում իրականացվող հսկայածավալ աշխատանքներ հաշվի են առնում  թշնամու ձեռքբերումները սպառազինության և նաև ապրիլյանի բացթողումները:

«Տեղի է ունեցել քաղաքական «էլիտայի» երիտասարդացում` բազմաթիվ երիտասարդ, հայրենասեր, կիրթ ու ավելի հզոր Արցախի տեսլական ունեցող մարդիկ են ընդգրկվել իշխանությունների շարքերը»,- հավաստում է նա:

Կարապետյանը նաև նշում է, որ ՀՀ իշխանությունները անվերապահ աջակցություն են ցուցաբերում Արցախի անվտանգային խնդիրները լուծելու հարցում ու չնայած համավարկի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրներին՝ անվտանգային բոլոր ծրագրերը ընթանում են ըստ նախանշված ժամանակացույցի:

«Ցանկը երկար է ու շատ ոգևորիչ և այս ամենի ֆոնին մեր ներքաղաքական դիսկուրսում հնչող «քննադատությունները» անկեղծ ժպիտ են առաջացնում ու հասկանում ես որ կա երկու զուգահեռ իրականություն:

Ամեն ինչ լավ է լինելու:

Հայոց պետականության հարատևությանը այլընտրանք չկա»,- հավաստել է իշխանական պատգամավորը:

  • Կիսվել: