չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Արցախում պահպանվող կայուն լարվածությունը մտահոգության տեղիք է տալիս․ Արման Սարգսյան

Արցախում պահպանվող կայուն լարվածությունը մտահոգության տեղիք է տալիս․ Արման Սարգսյան

Արցախում պահպանվող կայուն լարվածությունը մտահոգության տեղիք է տալիս։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պն փոխնախարար Արման Սարգսյանը։

«Ես հետախուզական տվյալների մասին ոչինչ չասեմ, սակայն գիտեք, որ այդ հարցով,  թե ԱԽ խորհրդի նիստում և թե Կառավարության վերջին նիստում  ՀՀ քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես՝ վարչապետը, ներկայացրեց մտահոգությունները, խնդիրները»,- նշեց փոխնախարարը՝ ի պատասխան այն հարցին, թե որքանով է իրավիճակը լարված ՀՀ - Ադրբեջան սահմանին։

«Կարծում եմ, դուք քաղաքական պրոցեսներին՝ արտաքին քաղաքականության հետ կապված, ուշադրություն դարձնում եք։  Նաև Արցախում վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները, որոշակի լարվածության միտումը և պահպանվող կայուն լարվածությունը մտահոգության տեղիք տալիս է»,- նշեց նա։ 

Այն հարցին, թե ռուս խաղաղապահներ են հետաքննություն  իրականացնելու Արցախում կատարված վերջին դեպքերի առնչությամբ, Սարգսյանը պատասխանեց․

«Եթե հետախուզութուն իրականացվի, այդ մասին դուք կտեղեկացվեք․ ցանկալի չէ  այս իրավիճակում գտնվող պետության Պաշտպանության նախարարի տեղակալի հետ երկար ճեպազրույց վարել»,- հավելեց նա։

Խոսելով Արցախի Փառուխ գյուղում ստեղծված այժմյան իրավիճակի մասին՝ նա ասաց․ 

«Փառուխում, ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում  է մնալ նույնը։ Այսինքն՝ ինչ տեղեկատվություն, որ տրամադրվել է այդ առումով՝ փոփոխության չի ենթարկվել։ Նույնը Քարագլխին է վերաբերում, Քարագլուխը ստրատեգիական նշանակության բարձունք է»։ 

  • Կիսվել: