շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախում նախատեսվում են զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Արցախում նախատեսվում են զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում՝ հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՆ-ը:

Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտակերտ և Մարտունի քաղաքների հարակից բնակավայրերում: 

ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ և ՊՆ սակրավորները ռազմամթերքի հայտնաբերման նպատակով շարունակում են Արցախի տարածքում իրականացնել  ինժեներահետախուզական աշխատանքներ: 

  • Կիսվել: