Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք․ 2 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր
Արցախում սեպտեմբերի 21-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության ութ նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 68 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12 747 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 120-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև hիվանդները բուժում են ստանում տնային պայմաններում:


