ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով. Ռուբինյան

Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով. Ռուբինյան

Խորհրդարանի ամբիոնից ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինանը խոսեց անվտանգային խնդիրների մասին, նաև անդրադարձավ ՀՀ իշխանությունների կողմից տարվող դիվանագիտությանը:

«Համարում ենք, որ ՀՀ-ն ունի միջազգայնորեն սահմանված սահմաններ և տարածք, որի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանների հետ քաշվեն այնտեղից»,- ասաց Ռուբինյանը:

Խոսելով Արցախի խնդրի մասին՝ Ռուբինյանը նշեց.

«Համարում ենք նաև, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պիտի լուծում ստանա, որովհետև հակառակ դեպքում դա նշանակում է Արցախի հայաթափում կամ Արցախի ժողովրդի ցեղասպանություն:

Համարում ենք, որ այս հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով, միջազգային մեխանիզմի մասնակցությամբ»:

  • Կիսվել: